Կանադան ավարտեց Աֆղանստանից քաղաքացիների տարհանումը

Կանադան ավարտել է Աֆղանստանից իր քաղաքացիների տարհանումը` «Թալիբան» շարժման գրավումից հետո: Այս մասին հայտնում է AFP-ն ՝ հղում անելով Կանադայի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ` գեներալ -լեյտենանտ Ուեյն Էյրին:

«Վերջին օրվա ընթացքում մեր տարհանման գործողությունները դադարեցվել են»,- ասել է Էյրը:

Նրա խոսքով ՝ Կանադան կցանկանար ավելի երկար մնալ և փրկել բոլորին, ովքեր հուսահատ կամենում էին լքել երկիրը:

«Այն, որ մենք չկարողացանք դա անել, իսկապես սրտաճմլիկ է, բայց հանգամանքները կտրուկ վատացան»,- նշել է նա:

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն