Կատարը հայտարարել է, որ չի կարող ռուսական գազն արագ փոխարինել

Կատարի էներգետիկայի նախարար ալ-Քաաբին ասել է, որ անհնար է արագ փոխարինել ռուսական գազը

Կատարի էներգետիկայի պետնախարար Սաադ ալ-Քաաբին ասել է, որ անհնար է արագորեն Եվրոպայում ռուսական գազը փոխարինել այլ արտադրողների էներգիայով։ Նրա խոսքով, դրա համար կպահանջվի հինգից յոթ տարի, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

«Եվրամիությունում ռուսական գազի արագ փոխարինումը մեկ օրում չի ստացվի, դա ժամանակ է պահանջում՝ մոտ հինգից յոթ տարի»,- հայտարարել է նա։

Ալ-Քաաբին մանրամասնել է, որ մինչ ուկրաինական ճգնաժամի սկիզբը Կատարը նախատեսում էր Եվրոպային մատակարարել 60 միլիոն տոննա հեղուկ բնական գազ՝ հզորության ավելացմամբ մինչև 2027 թվականը և մինչև 126 միլիոն տոննա տարեկան։

Միևնույն ժամանակ, նա ասել է, որ Կատարը  ԱՄՆ-ի կոչով պատրաստ է մասնակցել Եվրոպային լրացուցիչ մատակարարումներ ապահովելուն, սակայն հեղուկ գազի արտահանման 85 տոկոսն այժմ բաժին է ընկնում երկարաժամկետ պայմանագրերին, որոնք կազմված են հիմնականում ասիական երկրների հետ։ 

Ավելի վաղ գերմանական Spiegel ամսագիրը հայտնել էր, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի անսպասելի պահանջը՝ ռուսական գազի մատակարարումների դիմաց վճարումները ռուբլով փոխանցելու վերաբերյալ, տարակուսանք է առաջացրել եվրոպական երկրների կառավարություններում։ Տնտեսագետ Յենս Սյուդեկումը  եզրակացրել է, որ Մոսկվան այս կերպ Արևմուտքին ստիպում է շրջանցել սեփական պատժամիջոցները։

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն