Կայացել է ՀՀ և ՌԴ փոխվարչապետերի հանդիպում

Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը քննարկել են ռուս-հայկական երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցեր, այդ թվում՝ առևտրատնտեսական համագործակցությունը։ Հանդիպման ընթացքում արծարծվել են նաև Հայաստանի, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի փոխվարչապետների գլխավորությամբ եռակողմ աշխատանքային խմբի օրակարգին, ինչպես նաև հարավկովկասյան տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցության վերականգնման հեռանկարներին վերաբերող հարցեր։

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն