Կոնգրեսմենները հայտարարել են COVID-ի լաբորատոր ծագման ապացույցների մասին

ԱՄՆ ներկայացուցիչների պալատի հետախուզական կոմիտերի հանրապետական անդամները հայտարարել են կորոնավիրուսային ինֆեկցիայի լաբորատոր ծագման` հավաստի, անուղղակի ապացույցների առկայության մասին։ Այս մասին ասվում է նրանց զեկույցում,- տեղեկացնում է Fox News-ը։

Ինչպես հայտնել են հանրապետական կոնգրեսականները, ամերիկացի դիվանագետները դեռևս 2017 թվականին հայտնել էին, որ Ուհանի լաբորատորիան զբաղվում է կորոնավիրուսի վտանգավոր հետազոտություններով` առանց անվտանգության անհրաժեշտ պահանջները պահպանելու։

Կոմիտեի անդամները ԱՄՆ կառավարությանը կոչ են արել ավելի մեծ ճնշում գործադրել Չինաստանի վրա, որպեսզի Պեկինը թույլ տա անցկացնել պանդեմիայի առաջացման  ամբողջական հետազոտություն և ստուգի նրա հնարավոր արհեստածին բնույթը։

Ավելի վաղ ԱՀԿ-ի մասնագետներն այցելել են Ուհան` կորոնավիրուսն ուսումնասիրելու նպատակով։ Փորձագետները բացառել են` կորոնավիրուսի արհեստական ծագում ունենալու հանգամանքը և հաստատել, որ դրա բնական աղբյուրը չղջիկներն են։

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն