Կորոնավիրուսն «ապրում է իր ուրույն կյանքով»` անկախ պատվաստումից. պաշտոնական տեղեկատվություն

ՀՀ առողջապահության նախարարության ղեկավար կազմը, մի շարք բժիշկներ պարբերաբար հայտարարում են, թե անհրաժեշտ է պատվաստվել, որպեսզի կարողանանք հաղթահարել կորոնավիրուսային հիվանդությունը։ Շատ մասնագետներ էլ ունեն բացարձակապես հակառակ դիրքորոշում։ Նրանք գտնում են, որ կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստանյութերը ոչ միայն անվտանգ չեն, այլև խիստ վնասակար են մարդու օրգանիզմի համար։

«Փաստարկ» լրատվականը փորձել է պարզել, թե որքանով են պատվաստանյութերն արդյունավետ նոր կորոնավիրուսային հիվանդության  դեմ պայքարում` ուսումնասիրելով տարբեր երկրներում պատվաստումների և հիվանդացության ցուցանիշների  պաշտոնական գրաֆիկները։

Այդ նպատակով այսօր կներկայացնենք index.minfin.com.ua կայքի տվյալները։ Ի դեպ, այստեղ Հայաստանի վերաբերյալ տվյալները տրամադրում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

 

Ուսումնասիրելով կայքը, տեսնում ենք, որ կան երկրներ, որտեղ պատվաստված քաղաքացիների թվի աճի հետ մեկտեղ հիվանդացության ցուցանիշը նվազում է։ Այդպիսի երկրներ են Ֆրանսիան, Միացյալ Արաբական Էմիրությունները, Իտալիան (կապույտ գծով նշված է հիվանդացությունը, մուգ կանաչով` կրկնակի պատվաստման ցուցանիշը, բաց կանաչով` միայն մեկ դեղաչափ ստացածները)։

Կան երկրներ, որտեղ դադարեցրել են պատվաստումների ներարկումը և հիվանդացությունը սկսել է կտրուկ նվազել, ինչպես օրինակ Նիգերում, Աֆղանստանում։

 

Այլ երկրներում պատվաստման ակտիվացմանը զուգահեռ ավելացել են հիվանդացության ցուցանիշները։ Այսպես օրինակ` Ռուսաստանում, Մեծ Բրիտանիայում, Բելառուսում և Թուրքիայում մատնանշվում է պատվաստումների բարձր մակարդակ, սակայն, հիվանդացության ցուցանիշները գոհացուցիչ չեն։

Ցավոք սրտի հենց այս երկրների շարքին է դասվում նաև Հայաստանը, որտեղ չնայած օրեցօր ավելացող պատվաստված անձանց թվին, հիվանդացության ցուցանիշը շարունակում է աճել` դեռևս չհասնելով իր պիկին։

Հատկանշական է, որ եթե երկրները պատվաստումային գործընթացը կազմակերպել են հիվանդության ալիքի նվազման շրջանում, ապա այդ երկրներում հիվանդության հաջորդ ալիք չի դիտվել։ Իսկ այն երկրները, որոնք պատվաստումային գործընթացը սկսել են կազմակերպել հիվանդացության աճի փուլում` շեշտակի ավելացել է հիվանդացությունը։

Ուշադրության է արժանի նաև այն հանգամանքը, որ բազմաթիվ երկրներում հիվանդացության ալիքները կապ ունեն ոչ թե պատվաստման ցուցանիշի, այլ տարվա եղանակի հետ և հիշեցնում են սեզոնային գրիպի բռնկման ալիքները։ Այդպիսի պատկեր է օրինակ Իրանում, Գերմանիայում, Ղազախստանում։

Ուսումնասիրելով այս տեղեկատվությունը` ստանում ենք տպավորություն, որ նոր կորոնավիրուսային հիվանդությունն «ապրում է իր ուրույն կյանքով» և որևէ առնչություն չունի պատվաստանյութերի հետ։ Մեզ համար ամենակարևոր` Հայաստանյան գրաֆիկին նայելով ունեցած տեղեկատվության պրիզմայով` գալիս ենք այն եզրահանգման, որ Հայաստանում նույնպես սեզոնային բռնկումներ են և դեռ անհասկանալի է, արդյո՞ք պատվաստանյութերը կունենան որևէ էական ազդեցություն հիվանդության կանխարգելման տեսանկյունից, թե ոչ։

Անչափ կարևոր է դիտարկել նաև, թե ինչ պատվաստանյութեր են կիրառվել տարբեր երկրների կողմից (հարցին կանդրադառնանք հետագա հրապարակումներում)։

Եզրահանգումները թողնում ենք ընթերցողին։

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն