Կրեմլը Պուտինի և Զելենսկու զրույցի հնարավոր թեմաներն է ներկայացրել

Ռուսաստանի Դաշնության և Ոկրաինայի նախագահների շփման դեպքում կարող են խոսել երկկողմ հարաբերություններից,- այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը: Վերջին օրերին Զելենսկին տեսաուղերձով առաջարկել է Պուտինին հանդիպել պատերազմող Դոնբասի ցանկացած վայրում։

Պուտինը նախևառաջ անհրաժեշտություն է համարել Կիևի իշխանությունների երկխոսությունը Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ ժողովրդական հանրապետությունների ղեկավարության հետ։ Եվ ընդ որում՝ Պուտինը հավելել է, որ պատրաստ է Զելենսկու հետ հանդիպել Մոսկվայում, եթե վերջինս կամենում է քննարկել երկկողմ օրակարգը։
Վերջին ժամանակներս Ուկրաինայի հարավ-արևելքում աճել է լարվածությունը։ Աշխարհազորը այդ հարցում մեղադրում է Ուկրաինայի ուժայիններին։ Կիևը և Արևմուտքը խոսում են ռուսական զորակազմի ակտիվության մասին` Ուկրաինայի հետ ունեցած սահմանում։
Մոսկվայում մեկ անգամ չէ, որ ընդգծում են հարևան երկրի կայունության շահագրգռվածության մասին և միաժամանակ բացատրել են, որ ոչ ոքի դեմ չեն պատրաստվում հարձակվել։
-Իշխանություններն իրավունք ունեն տեղակայել իրենց զորակազմը սահմաններում՝ առանց բացատրելու պատճառների մասին, դա պետության ներքին գործն է,- հայտարարել է Մոսկվան։

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն