Մանե Գևորգյանը նոր աշխատանքի է անցել` Արման Սահակյանի առաջարկով. Hraparak.am

2021 թվականի նոյեմբերի 9-ին՝ Նիկոլ Փաշինյանի ստորագրած այդ չարաբաստիկ հայտարարության մեկ տարին լրանալու օրը, պաշտոնից ազատվեց Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը։

«Վարչապետի մամուլի քարտուղարի պարտականությունները կատարելու ընթացքը լի էր Հայաստանին բաժին հասած դժվարություններով, չնայած ամենին՝ փորձել եմ հավատարիմ մնալ այն արժեքներին, որոնք դրվել էին 2018-ի հեղափոխության հիմքում։ Ներողություն եմ հայցում բոլոր նրանցից, որոնց հույսերը չեմ արդարացրել այս պաշտոնում»,- ազատվելու վերաբերյալ գրել էր Մանեն` իր ֆեյսբուքյան էջում։ Դրանից հետո նա տևական ժամանակ «անհետացել էր» ասպարեզից՝ որևէ տեղ չէր երևում։

Hraparak.am-ին, սակայն, հայտնի է դարձել, որ Գևորգյանին աշխատանքի առաջարկ են արել, և հիմա նա ինչ-որ պրոյեկտի իրականացման վրա է աշխատում։ Առաջարկն արվել է ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, այժմ՝ իշխանությունների սրտի գործարարներից համարվող Արման Սահակյանի՝ Սովրանոյի Արմանի կողմից։

Մանե Գևորգյանը Hraparak.am-ի հետ զրույցում չհերքեց տեղեկությունը՝ նշելով․ «Այս պահին աշխատում եմ ներդրումային ծրագրում, որը նախատեսվում է իրականացնել Գյումրիում, ներդրումային ծրագիրը բավականին ծավալուն է, իր մեջ ներառում է կրթական և սոցիալական կոմպոնենտներ, և կարծում եմ, որ այն Գյումրիի և Շիրակի մարզի համար մեծ նշանակություն կունենա»։

Մանրամասները` սկզբնաղբյուրում։

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն