Մենք ակնկալում ենք լուրջ քննարկում Ռուսաստանի վերաբերյալ. ԵՄ ներկայացուցիչ

Եվրամիության անդամ 27 երկրների ղեկավարները մինչ ամառային արձակուրդները՝ հունիսի 24-25-ը, ԵՄ վերջին գագաթնաժողովում կքննարկեն Ռուսաստանի և Թուրքիայի հետ հարաբերությունների հատվածը: Այս մասին վկայաբերում է ՏԱՍՍ-ը։

ԵՄ ներկայացուցիչը հայտնել է․ «Հինգշաբթի արտաքին քաղաքական խնդիրների համապատկերում՝ կառանձնացնեն Թուրքիա — Ռուսաստան հարաբերությունները»։ Դիվանագետի խոսքով՝ «սպասվում է Ռուսաստանի վերաբերյալ համապարփակ քննարկում»:

«Մենք ակնկալում ենք լուրջ քննարկում Ռուսաստանի վերաբերյալ, որը հիմնված կլինի ԵՄ դիվանագիտության ղեկավար Ջոզեպ Բորելի՝ մեկ շաբաթ առաջ ներկայացրած զեկույցի վրա»,- մեկնաբանել է դիվանագետը և նշել, որ վերջնարդյունքում՝ գագաթնաժողովից հետո ԵՄ ղեկավարները եզրաբանություն են ներկայացնելու Ռուսաստանի վերաբերյալ։ Աղբյուրները նշում են, որ առաջնորդները հույս ունեն Անկարայի հետ հարաբերություններում քննարկել «դրական օրակարգի շարունակությունը»։ Ի դեպ՝ գագաթնաժողովի մասնակիցները մտահոգված են Կիպրոսի հիմնախնդրի շուրջ զարգացումների, ինչպես նաև Ֆամագուստո շրջանում նախկին զբոսաշրջային քաղաք Վարոշայի հետ կապված Անկարայի հետագա մտահղացումների վերաբերյալ։

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն