Մենուա Հովսեփյանին մարմնական վնասվածքներ են պատճառել

Գորիսի քաղաքապետի տեղակալ Իրինա Յոլյանը ֆեսբուքյան գրառում է կատարել. «Գորիսի փոխհամայնքապետ Մենուա Հովսեփյանի շահերի պաշտպան Դավիթ Կարապետյանը ՀՔԾ հաղորդում է ներկայացրել` նշելով, որ այսօր Հովսեփյանին ապօրինի բերման են ենթարկել։ Ոստիկանության քաղաքային վարչությունում, ենթադրաբար ղեկավար աշխատակիցներից մեկի հրահանգով, պատճառվել են մարմնական վնասվածքներ։ Նշվածի մասին իրազեկվել է նաև Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը։ Կից ուղարկվել են նաև լուսանկարներ»,- գրում է Իրինա Յոլյանը։

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն