Մեծ Բրիտանիան Ուկրաինային զենք կտա Սև ծովում պատերազմի համար

Մեծ Բրիտանիան Ուկրաինային զենք կտա Սև ծովում պատերազմի համար, հայտարարել է Լոնդոնում Ուկրաինայի դեսպան Վադիմ Պրիստայկոն։ Նրա խոսքով, Կիևն արդեն կնքել է համապատասխան ռազմական պայմանագիր երկու միլիարդ դոլարի դիմաց, և Լոնդոնը շուտով հրթիռներ կհանձնի ուկրաինացիներին։

Պրիստայկոն չի նշել զենքի կոնկրետ տեսակ, սակայն ընդգծել է, որ ուկրաինական բանակը նախկինում երբեք «նման լուրջ միջոցներ» չի ստացել։

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն