Մոսկվայում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը

Մոսկվայում այսօր տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը։

Երկու երկրների ղեկավարների հանդիպման գլխավոր թեմաներից էր տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշևջափակման պայմանները, որը նախատեսված է եռակողմ համաձայնագրով:

Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև 2020 թվականի նոյեմբերի 9-ին և 2021 թվականի հունվարի 11-ին Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հայտարարությունների իրականացման ընթացքը, ինչպես նաև տարածաշրջանում առկա խնդիրների լուծման հետագա քայլերը, մասնավորապես, Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնման համատեքստում,- ասված է Կրեմլի հաղորդագրության մեջ:

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն