Վլադիմիր Պուտինը և Ռոբերտ Քոչարյանը հեռահար ռեժիմով մոտ մեկ ժամ զրուցել են. Wargonzo

Ռոբերտ Քոչարյանի Մոսկվա կատարած վերջին այցի ընթացքում տեղի է ունեցել Պուտին – Քոչարյան հեռահար զրույց, որը տևել է ավելի քան մեկ ժամ։ Այս մասին հայտնում է Wargonzo-ի՝ ՌԴ նախագահի աշխատակազմի աղբյուրը. «Մեր տեղեկություններով ՝ Պուտինն ու Քոչարյանը շփվել են հեռահար ռեժիմով (կորոնավիրուսի հետ կապված)։ Առաջիկայում կլինեն պաշտոնական հաղորդագրություններ: Զրույցը տևել է մոտ մեկ ժամ: Կողմերը քննարկել են Հայաստանում քաղաքական ճգնաժամը, առաջիկա խորհրդարանական ընտրությունները, իրավիճակն Արցախում և անվտանգային հարցեր:

Քոչարյանը Ռուսաստանի նախագահի հետ զրուցել է նախքան Վլադիմիր Պոզներին հարցազրույց տալը: Հաշվի առնելով հեռուստատեսային որոշակի կոնյունկտուրան և Պոզների կարգավիճակը` ՌԴ նախագահի աշխատակազմի կողմից դաշնային հեռուստատեսության տեղեկատվական օրակարգի կառավարման համակարգում ՝ կարելի է եզրակացնել, որ Վլադիմիր Վլադիմիրովիչը (Պոզները) պատահական չէ իր մոտ է հրավիրել Քոչարյանին: Թե որքանով դա կանդրադառնա Հայաստանում Քոչարյանի նախընտրական վարկանիշի վրա մենք, հավանաբար, կտեսնենք առաջիկայում»,-գրում է տելեգրամյան ալիքը:

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն