Կառավարության շենքի մոտ կանայք այսօր Փաշինյանի համար «Դուխով» գրությամբ թուրքական ֆես էին բերել

Այսօր, ապրիլի 7-ին, «ՎԵՏՕ» շարժման կողմից կազմակերպված կանանց ակցիայի ընթացքում մասնակից կանայքն ՀՀ-ում վարչապետ աշխատող անձի համար Կառավարության շենքի մոտ «Դուխով» գրությամբ թուրքական ֆես էին բերել։

Ակցիայի մասնակիցներին աջակցելու եկած ԱԱՊՎ նախկին ղեկավար, քաղաքական գործիչ Դավիթ Շահնազարյանը, ով լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում նկատում է. «Ոստիկանությունը ոչնչով չի տարբերվում այն ջիհադիստներից, ովքեր կռվում էին մեր տղաների դեմ: Այս պետական դավաճանի իշխանության համար, որպես միակ հենարան, միայն ոստիկանությունն է մնացել։ Սրանք նույն վարձկաններն են, ինչ այն ջիհադիստները, որ Արցախում կռվում էին մեր տղաների դեմ»,- ասել է Դավիթ Շահնազարյանը:

Հիշեցնենք, որ այսօր կազմակերպված կանանց ակցիայի ժամանակը ոստիկանականները բռնի ուժ կիրառեցին ակցիայի մասնակիցների նկատմամբ, որի արդյունքում բախումներ եղան ոստիկանական ուժերի և ակցիայի մասնակից կանանց միջև։ Կան բերման ենթարկվածներ ու ձերբակալվածներ։

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն