ՆԱՏՕ-ն Ռուսաստանին անվանել է իր հակառակորդը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ երկիրը ՆԱՏՕ-ի ռազմավարության մեջ նշված է որպես հակառակորդ, հայտնում է RIA Novosti-ն։

«Ի թիվս այլ բաների, մենք չենք կարող դա անտեսել. 2019 թվականի ՆԱՏՕ-ի զինվորական ռազմավարության մեջ Ռուսաստանն ուղղակիորեն նշվում է որպես անվտանգության գլխավոր սպառնալիք և հակառակորդ։ ՆԱՏՕ-ն մեզ հակառակորդ է անվանել»,- ընդգծել է երկրի ղեկավարը։

Պուտինը հավելել է, որ Ռուսաստանին համոզում են ՆԱՏՕ-ի՝ որպես «զուտ պաշտպանական դաշինքի» դերի մասին։ Սակայն Հյուսիսատլանտյան դաշինքի անդամները ռազմական օգնություն են ցուցաբերում Ուկրաինային՝ մատակարարելով նրան ժամանակակից սպառազինություն։

«ՆԱՏՕ-ի անդամ երկրները շարունակում են Ուկրաինան հարստացնել ժամանակակից զինատեսակներով, զգալի ֆինանսական միջոցներ հատկացնել ուկրաինական բանակի արդիականացման համար, Ուկրաինա են ուղարկում ռազմական մասնագետներ, հրահանգիչներ»,- ասաց նա։

ՌԴ նախագահն ընդգծել է, որ այդ հարցը քննարկել է իր ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնի հետ բանակցություններում։ Նա նշեց տեղի ունեցած քննարկման տեւողությունը եւ հայտարարեց, որ այն տեւել է գրեթե վեց ժամ։

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն