«Նիկոլը «տոռմուզներ» չունի, նրա հետ որևէ ձևով համագործակցող բոլոր ուժերին ու դեմքերին նա ինչ-որ պահի հերթով նավից դուրս է շպրտելու».Տիգրան Աբրահամյան

Ռազմական փորձագետ, Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանի անվտանգային հարցերով խորհրդական Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել, որում մասնավորապես ասվում է. «Նիկոլ Փաշինյանի այսօրվա ու, առհասարակ, տեքստերը վերլուծելու իմաստ չունի։ Ամեն ինչ շատ պարզ է՝ սկսած ընտրած թիրախներով և վերջացրած հնչեցրած «հիմնավորումներով», «փաստերով»։ Միայն այսօրվա՝ որպես «զոհ» ընտրված քաղաքական և ռազմական գործիչների թեման, պետք է ոմանց մտածելու առիթ տա։ Նիկոլը «տոռմուզներ» չունի և նրա հետ որևէ ձևով համագործակցող, աշխատող բոլոր ուժերն ու դեմքերը (նաև թիմակիցները) պետք է իմանան՝ ինչ որ պահի հերթով բոլորիդ նավից դուրս է շպրտելու։ Դա չի հասցնելու անել քաղաքացին, բանակը, ընդդիմությունը, դա անկասկած անելու է Նիկոլը։ Ինչ ասեմ՝ դա ձեր ընտրությունն է, պատրաստվեք»,- գրում է Տիգրան Աբրահամյանը։

Թողնել մեկնաբանություն