Նոր ՄԻՊ-ը մենա՞կ է մնացել կառույցում … Թաթոյանի հետ աշխատակիցները հեռացել են

 

Հայաստանի մարդու իրավունքների նոր պաշտպան Քրիստինե Գրիգորյանը չի սպասել, որ Արման Թաթոյանն ու ՄԻՊ գրասենյակի՝ Թաթոյանի հետ հեռացող աշխատակիցները լքեն գրասենյակը, նոր ինքը գնա։ Քրիստինե Գրիգորյանը պետք է իր պաշտոնավարումը սկսեր այսօրվանից՝ փետրվարի 25-ից, սակայն նա ՄԻՊ գրասենյակ է գնացել երեկ՝ փետրվարի 24-ին։ Oragir.news-ին ասացին, որ Թաթոյանի հետ ՄԻՊ աշխատակազմից հեռացել են մի խումբ աշխատակիցներ՝ ՄԻՊ աշխատակազմի ղեկավարը, վարչությունների, դեպարտամենտների, բաժինների պետեր և այլն։ Քրիստինե Գրիգորյանը գնացել է, նրան ոչ ոք չի դիմավորել, և նա միայնակ նստել է իր աշխատասենյակում։

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն