Նոր Նորքում ավտոբուսի վարորդները գործադուլ են հայտարարել, որն է պատճառը

“Փաստարկ” լրատվականը ահազանգ ստացավ, որ Նոր Նորքում 3, 4, 5, 20, 23, 53, 63 համարի ավտոբուսների, 1 համարի տրոլեյբուսի վարորդները գործադուլ են հայտարարել։

Գործադուլի պատճառը պարզելու համար կապ հաստատեցինք Երեւանի քաղաքապետարանի հետ, որտեղից պատասխանեցին, որ դեռեւս ճշտումներ են կատարում` խնդիրը պարզելու համար։

Այս պահին Նոր Նորքի բնակիչները, փաստորեն, մասնակի զրկված են հանրային տրանսպորտից օգտվելու հնարավորությունից։

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն