Օդում հո դուրս տալով չի՞․․․ Աննա Կոստանյանը` Մարիա Կարապետյանին

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Աննա Կոստանյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ՀՀ ԱԺ ՔՊ պատգամավոր Մարիա Կարապետյանի դիտարկմանը` գրելով.
« Ըստ Մարիա Կարապետյանի՝ Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Վարդան Օսկանյանը, Էդվարդ Նալբանդյանը և այլք հինգ տարբեր տեղերում, փաստաթղթերում ու ժամանակներում ճանաչել են Արցախն Ադրբեջանի կազմում։
Եթե այդպես է, բա Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյանն ինչու՞ էր Ստեփանակերտում ասում Արցախը Հայաստան է և վերջ, բա ինչու՞ պատերազմ հրահրեց էս հայտարարությամբ, բա ինչու՞ երեսուն տարի Արցախի քաղաքացիները Ադրբեջանի քաղաքացի չէին, բա ինչու՞ էիք 2019-2021-ի 7-րդ գումարման ԱԺ նիստերին հոխորտում, թե ինչ ուզում բանակցում եք, զրոյական կետից եք սկսում։ Օդում հո դուրս տալով չի՞․․․ »
Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն