Ողջ աշխարհի ԶԼՄ-ները վերսհսկում են հրեաները

Պակիստանի արտգործնախարար Շահ Մահմուդ Կուրեշին CNN-ի եթերում հակասեմիտական արտահայտություններ է արել՝ քննարկելով Իսրայելի և Գազայի միջև ծավալված բռնությունները։
Նա հարցազրույցը վարող՝ հրեա մեկնաբան Բիաննա Գոլոդրիգային հաղորդել է, թե Իսրայելը ԶԼՄ-ների մակարդակով պարտվել է ՀԱՄԱՍ-ին՝ թեպետ իր կապերին։
Գոլոդրիգան փորձել է ջրել հակառակորդի փաստարկները՝ հարցնելով. «Ինչ կապեր ունեն նրանք»։
Կուրեշին ծիծաղել է և պատասխանել. «Խոր գրպանները»։ Ապա Կուրեշին մասնավորեցրել է.
«Դե իհարկե, նրանք ազդեցիկ մարդիկ են, նրանք են հսկողություն սահմանում ԶԼՄ-ների վրա»։

Գոլոդրիգան պատասխանել է.
« Ես կասեի, որ Ձեր արտահայտությունը հակասեմիտիկ նախազգուշացում է»։

Այդպես ընթացել է կարծիքների յոթ րոպեանոց կատաղի փոխանակումը Միացյալ ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդում Կուրեշիի ելույթից անմիջապես հետո։

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն