Օրվա սկզբում զոդվեցին ԱԺ դարպասները

Այսօր ՀՀ վարչապետ Ն. Փաշինյանը ՀՀ ԱԺ-ում մասնակցելու էր հարցուպատասխանի։ Թե ինչպես է անցել քննարկման բուն պրոցեսը` կանդրադառնանք հաջորդիվ։ Սակայն, «ժողովրդի կողմից ընտրված» և շուրջ 70% «լեգիտիմություն» ունեցող վարչապետը, ով 2020 նոյեմբերի 9-ին ստորագրեց Հայաստանի ու Արցախի պարտության փաստաթուղթը, եռահարկ պաշտպանություն էր կազմակերպել «իր ժողովրդից»։

Օրվա սկզբում զոդվեցին ԱԺ դարպասները.

                       

Այնուհետև ԱԺ տարածքը «ականապատվեց» (տեղադրվեցին լուսաձայնային նռնակներ).

                         

Իսկ որպես երրորդ պաշտպանիչ շերտ կիրառվեցին անթաքույց (գուցե և դիտավորությամբ իրենց ցուցադրող) դիպուկահարները, ովքեր 3 դիմային պատուհաններից ՀԱՅ ԱԶԳԻ վրա էին պահել իրենց զենքերի փողերը։

Բայց այս ամենն իհարկե Փաշինյանը չի անում սեփական ժողովրդից պաշտպանվելու կամ նրան ահաբեկելու համար։ Բաղրամյան պողոտայում բողոքի ձայն բարձրացնող ՀԱՅԵՐԸ բոլորովին էլ Փաշինյանի ժողովուրդը չեն։ Նրանք ՀԱՅԵՐ ԵՆ։

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն