Ոստիկանությունն ուժեղացված ծառայություն է իրականացնում (տեսանյութ)

«Փաստարկ» լրատվականի աղբյուրների փոխանցմամբ  ներկա պահին ՀՀ Ոստիկանությունն ուժեղացված ծառայություն է իրականացնում Երևանի բոլոր մուտքերի մոտ։ Ոստիկանները հատ առ հատ ստուգում են բոլոր մեքենաների վարորդների փաստաթղթերը։

Համացանցում տարածված տեղեկատվության համաձայն` կատարվում է նաև մեքենաների խուզարկություն։

Թե որն է պատճառն ու նպատակը, «Փաստարկ» լրատվականը փորձեց պարզել ՀՀ Ոստիկանությունից։ 102 -ից պատասխանեցին, որ իրենք կոնկրետ տեղեկատվության չեն տիրապետում և հորդորեցին կապ հաստատել Ոստիկանության թեժ գծի հետ (մեզ տրամադրվեց երկու հեռախոսահամար)։ Սակայն, երկու հեռախոսահամարն էլ «երդվյալ քար լռություն էին» պահպանում։

Մեր աղբյուրը տեղեկացրեց, որ ծառայությանը կցված էին նաև հատուկ ստորաբաժանման աշխատակիցներ։

Հաջողություն մեր ոստիկաններին` օրինապահ իրենց գործունեության մեջ։

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն