Փաշինյանը ՌԴ-ին խաբել է ու փորձել Ալիևին հանդիպել առանց Ռուսաստանի

«Օրբելի» կենտրոնի նախկին փորձագետ Անդրանիկ Հովհաննիսյանն իր թելեգրամյան էջում գրել է.

Ինչպես հայտնի է, նոյեմբերի 9-ին Սոչիում` Արցախում հրադադարի մասին հայտարարության ստորագրման տարեդարձին, պիտի կայանար եռակողմ հանդիպում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ։ Սակայն Փաշինյանը, Կրեմլի հետ ներքին շփման ուղիներով, ՌԴ ղեկավարությանը հայտնել է, որ չի կարող հանդիպել այդ օրը, քանի որ դա կարող է առաջացնել հայ հանրության բացասական արձագանքին։ Ռուսաստանում ըմբռնումով են արձագանքել Փաշինյանի խոսքերին, սակայն մի քանի օր անց Փաշինյանը համաձայնել է Ալիևի հետ հանդիպմանը Բրյուսելում` ԵՄ միջնորդ դերակատարմամբ, որը կկայանա դեկտեմբերի 15-ին։

Իհարկե, Կրեմլում Փաշինյանի գործողություններն ընդունվել են ոչ միանշանակ, քանի որ իրականում դրանք ուղղված են Հայաստանի և Ադրբեջանի, մասնավորապես Ֆրանսիայի` հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում ԵՄ դերի վերականգնմանը, որը խաթարում է Ռուսաստանի մենաշնորհային դերն այս հարցում։ Բրյուսելում Փաշինյանի և Ալիևի առաջիկա հանդիպման մասին տեղեկությունների հայտնվելուց օրեր անց Մոսկվան հապճեպ առաջարկեց Սոչիում եռակողմ հանդիպման նոր ժամկետ՝ նոյեմբերի 26։

Ի՞նչ եք կարծում, քաղաքականության և միջազգային հարաբերությունների մեջ պատահականություններ կա՞ն։ Իմ համեստ դիտորդական փորձը ցույց է տալիս, որ ոչ, և Սոչիի հանդիպման խորհրդանիշն այն է, որ այն տեղի է ունեցել այն օրը, երբ 30 տարի առաջ Ադրբեջանի Հանրապետության Գերագույն խորհուրդը որոշում ընդունեց Լեռնային Ղարաբաղի Ինքնավարության լուծարման մասին (ԼՂԻՄ) — 26 նոյեմբերի, 1991 …

Խնդիրն այն է, որ Նիկոլ Փաշինյանի դավաճանական ռեժիմի քաղաքականությունը կրկնակի վնաս է հասցնում Հայաստանին՝ ներքին և արտաքին, և որքան երկար մնա այս իշխանությունը Հայաստանում, այնքան ողբերգական ու պարզապես տհաճ միջադեպեր կլինեն։

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն