Փետրվարի 16-ի առավոտյան ժամերի դրությամբ մի շարք մարզերում տեղում է ձյուն

Փետրվարի 16-ի առավոտյան ժամերի դրությամբ Գավառում, Ճամբարակում, Թումանյանում, Ստեփանավանում, Սևանում, Իջևանում, Նոյեմբերյանում, Տավուշում և Գորիսում տեղում է ձյուն։

Հալիձոր-Տաթև ճանապարհահատվածում տեղ-տեղ ձնախառն անձրեւ է:

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար. Կցորդով տրանսպորտային միջոցների վարորդներին խորհուրդ է տրվում անիվներին օգտագործել հակասողանքային շղթաներ։

Ճանապարհաշինարարները աշխատանքներ են կատարում ճանապարհները մաքրելու և մշակելու՝ աղով և ավազով :

Միջպետական ​​և հանրապետական ​​նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն