Քաղաքացիները բողոքում են, ԱՆ-ն` հերքում

Հիվանդանոցային համալիրներում պետական պատվերի շրջանակներում սպասարկման խնդիր են ունենում «Փարոս» սոցիալական աջակցության ծրագրի շահառուները և հաշմանդամության կարգ ունեցող անձինք: Այսպիսի բողոք էր ստացել «Փաստարկ» լրատվականը։ Քաղաքացիները նշում էին, թե չեն կարողանում օգտվել պետական պատվերից` պլանային վիրահատություն կատարելու համար։ Հիվանդանոցային համալիրներն, ըստ այցելուների, որևէ հիմնավոր պատճառ չեն նշում:

«Փաստարկ» լրատվականը կապ հաստատեց առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Լիլիթ Բաբուխանյանի հետ՝ պարզելու արդյո՞ք օրենսդրական որևէ նորմ է փոխվել, թե խնդիրը հվանդանոցային համալիրների հետ է կապված: Բաբուխանյանն ասաց, որ նախարարությունը նման տեղեկատվության չի տիրապետում և հնարավոր է, որ ուղղակի կոնկրետ հիվանդանոցին տրված տվյալ ծառայության համար նախատեսված եռամսյակային գումարն է սպառվել: Հավելեց նաև, որ չի կարծում, թե հրաժարվել են սպասարկել, հնարավոր է, որ հերթագրած լինեն հաջորդ եռամսյակի համար։ Բայց նշեց, որ ոչինչ չի կարող հստակ ասել, քանի-որ չգիտի, թե խոսքը որ հիվանդանոցի և ինչ ծառայության մասին է: Ըստ բաժնի պետի՝ անհարժեշտ է կոնկրետ դեպքը հստակեցնել, որպեսզի կարողանան ճշտումներ անել:

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն