Ռազմական օդաչուներն իրականացնում են ուսումնավարժական թռիչքներ

Երեկ համացանցում հայտնվել էին օդից «ինչ-որ բան ցանող» ուղղաթիռների լուսանկարներ և քաղաքացիները հարցեր էին հղում պատկան կառույցներին` տրամաբանական և վերջնական պատասխան ստանալու ակնկալիքով։ Այս առիթով ՀՀ ՊՆ-ն բացատրություն է տարածել, որում ասվում է.

«Զինված ուժերի օդաչուներն այս օրերին իրականացնում են ուսումնավարժական թռիչքներ։

Դեկտեմբերի 2-ին և 3-ին, նոր ուսումնական ծրագրի համաձայն, ուղղաթիռներով իրականացվել են հրդեհաշիջման վարժանքներ։ Անհրաժեշտության դեպքում ռազմական օդաչուները պատրաստ կլինեն ակտիվորեն ներգրավվել անտառային հրդեհների մարման աշխատանքներին»։

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն