Սերժ Սարգսյանը ձայնագրություն է հրապարակել. Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրել է․ «Անցավ Սերժ Սարգսյանի տված 24 ժամը, և կապիտուլյանտը Հայաստանի երրորդ նախագահին ուղղված մեղադրանքների մասով՝ կոռուպցիա, կազինո, թալան, գեթ մեկ, կրկնում եմ՝ գեթ մեկ ապացույց չհրապարակեց: Այս մեղադրանքների թեման ամբողջությամբ համարենք փակված:

Ինչ վերաբերում է Սարգսյանի խոստմանը.

Քիչ առաջ Գեղարքունիքի մարզում հանդիպման ժամանակ նա հրապարակեց մի ձայնագրություն, որից պարզ է դառնում, որ՝

Նիկոլը դիտավորյալ տապալել է բանակցային պրոցեսը:

Նիկոլը այդ քայլով պատերազմ է բերել հայ ժողովդր գլխին:

Կապիտուլյանտը Ռուսաստանին շարունակում է մեղադրել ապրիլյան պատերազմի մեջ:

Նիկոլը ազգային կարևորության հարցերով իրեն գժի տեղ է դրել արտերկրում և իր գժության գինը վճարեց 5 հազար հայ նահատակ:

Այո, սա նաև միջազգային սկանդալ է:

Սակայն ինձ համար սկանդալը երկրորդական է:

Առաջնային է այն փաստը, որ հրապարակված ձայնագրությւոնը ապացուցում է, որ Նիկոլը Հայաստանի ազգային անվտանգության թիվ մեկ սպառնալիքն է:

Մնացածը մասին տեսանյութը՝ շուտով»:

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն