Նիկոլ Փաշինյանի իշխանությունը` պատեհ անպատեհ իր բարեփոխումներից է համարում ճանապարհաշինությունն ու ասֆալտապատումը։
Տեսանյութում Շիրակի մարզի Ամասիա գյուղից դեպի Արփի լիճ տանող մոտ 25կմ երկարությամբ ճանապարհից մի հատված է։ Ամբողջ ճանապարհը գտնվում է այս վիճակում, այն դժվարանցանելի է, անգամ` վտանգավոր երթեւեկության համար։
Նշենք, որ այս ճանապարհից օգտվում է Շիրակի մարզի 9 գյուղ։
Ըստ տեղի բնակիչների խոսքերի` ճանապարհն այս վիճակում է վերջին մեկ ամսվա ընթացքում։ Դրանից առաջ շուրջ 6 տարի այն եղել է բացարձակ անանցանելի եւ բոլոր իշխանությունների ուշադրությունից դուրս։
Հավելենք, որ Շիրակի մարզի այս հատվածը դրկից է մի կողմից Վրաստանին, մյուս կողմից` Թուրքիային։