Կորոնավիրուսի հաղթահարման համար` առաջին հեթին` տոտալ պատվաստում. Տիգրան Ուլիխանյան

«Փաստարկ» լրատվականի զրուցակիցն է «Մեր տունը Հայաստանն է» կուսակցության վարչապետի թեկնածու Տիգրան Ուլիխանյանը։ Փորձառու քաղաքական գործիչը հարցազրույցի ընթացքում անդրադարձել է այն խնդիրներին, որոնք ամենաշատն են անհանգստացնում մեր բնակչությանը։

— Պարո՜ն Ուլիխանյան, Արցախի հարցի լուծման, կարգավիճակի ճշգրտաման ի՞նչ հնարավոր տարբերակներ եք տեսնում։

— Արցախի Հանրապետության անկախության ճանաչումը պետք է նոր ձևաչափի բանակցությունների հիմք դառնա, մեր ռազմավարական գործընկերոջ՝ Ռուսաստանի հետ, մեր դաշնակից այլ պետությունների հետ և աշխարհի հետ։ Արցախի Հանրապետության անկախությունը անայլընտրանքային է։ Ասելով սա` ես նկատի ունեմ նաև Խորհրդային Միության ժամանակաշրջանում գոյություն ունեցող ինքնավար միավորի ճանաչումը։ Այո՛, ակնարկում եմ Հադրութ, Շուշի։ Անհրաժեշտ է գնալ հենց այս ուղղությամբ։ Որպես օրինակ կարող ենք բերել Աբխազիան։ Նա չի առանձնանում իր հզորությամբ, չի փայլում ռազմավարությամբ, բայց որևէ մեկը չի փորձի մոտենալ այդ պետության սահմաններին, քանի որ այն ճանաչված է առնվազն մեկ գերտերության կողմից։ Այո՛, մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանը պետք է ճանաչի Արցախի անկախությունը և այն կդրվի բանակցային սեղանին մեր իշխանության գալուց ժամեր անց։

— Ո՞րն է ճանապարհների ապաշրջափակման խնդրի կարգավորման Ձեր տարբերակը։

— Դա ընդամենը մի դրվագ է, որը քննարկվում է առանձին, սակայն վերաբերում է ամբողջ համատեքստին, տարածաշրջանում տեղի ունենցող գործընթացներին։ Այստեղ Արցախի անկախությունը առաջնային պլանում է։ Այդ համատեքստում է քննարկվում ՀՀ սահմաններից թշնամական ուժերին անմիջապես դուրս շպրտելը, սահմանային անվտանգությունն ապահովելը և այլն։ Հետևաբար, եթե ճանապարհների ապաշրջափակումը կարող է վնասել թվարկածս կամ այլ խնդիրների լուծմանը, ապա նման քննարկում չի կարող լինել։ Եվ ակնհայտ է, որ տարածաշրջանում գերտերությունը՝ Ռուսաստանը, ունի շահեր, և այդ շահերը պետք է արտաբերվեն ՀՀ շահերից։ Ապաշրջափակում տեղի ունենալ չի կարող, եթե այն ամենաչնչին վտագ կարող է ներկայացնել մեզ համար։

— Արտաքին քաղաքականության ինչպիսի՞ ռազմավարության կողմնակից եք՝ ավելի շատ արևմտամե՞տ թե ռուսամետ քաղաքականություն եք վարելու։

— Ես արհամարած ունեմ բոլար այլ պետությունների շահերը։ Ինձ դրանք հետաքրքրում են մեկ տեսանկյունից՝ իսկ ի՞նչ է դրանից շահելու Հայաստանը։ Շատ ուղիղ եմ ասում, ոչ դիվանագիտական ձևակերպմամբ եմ ասում, բայց թույլ եմ տալիս ինձ դա գիտակցված։ Մենք ստորադասում ենք բոլորի շահերը, այդ թվում մեր ռազմավարական գործընկերոջ՝ մեր պետականության և ազգային շահերի համեմատ։ Հետևաբար, նրանցից ումից Հայաստանը կստանա օգուտ, նրանց հետ էլ մենք կհամագործակցենք և կկապենք ամուր դաշնակցային հարաբերություններ։ ՌԴ-ի հետ այդ պոտենցիալն առաջնային է, քանի որ մենք հիմա գտնվում ենք դաշնակցային հարաբերությունների մեջ և եթե ոչինչ չփոխվի, այդպես էլ կշարունակվի։

— Առողջապահության առջև ծառացած լուրջ խնդիր կա` համավարկը հաղթահարված չէ, մարդիկ շարունակում են մահանալ։ Խնդրի կարգավորման ի՞նչ հնարավոր լուծում եք տեսնում։

— Առաջին հեթին տոտալ պատվաստում՝ մարդկանց վակցինան ընտրելու ազատ հնարավորությամբ։ Ուրիշ ինչ կարելի է անել 1,5 տարի հետո, երբ բազում առաջարկներ և հորդորներ մնացին օդում կախված։ Հիմա գոնե մարդկանց պետք է ապահովենք պատվատանյութերով։

— Իշխող ուժի հետ կոալիցիա կկազմեք։

— Մեր կոլիցիան եղել է և մնալու է միայն ժողովրդի հետ, վերջ։ Ովքեր կուզեն մեզ հետ կոալիցիա կազմել, անկախ ընթացքից և արդյունքներից, մենք պատրաստ ենք դա քննարկել։ Մեր օրակարգում չկա այդպիսի հարց։ Ձեր հարցին տալիս եմ դիվանագիտական մերժողական պատասխան։

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն