Շտապ. Արցախում թեժ մարտեր են մի քանի ուղղությամբ. ունենք վիրավորներ ու զոհ

«Փաստարկ» լրատվականը շտապ տեղեկատվություն է ստացել Արցախից։

Մեր աղբյուրների փոխանցմամբ ժամեր առաջ թեժ մարտեր են ընթացել Արցախի Հանրապետության  մի քանի ուղղությամբ. Քըրքքըզի և Շըռլանի բարձունքների համար։ Այս պահին փոխհրաձգությունը շարունակվում է։

Ըստ մեր աղբյուրների` հայկական կողմը վիրավորներ և զոհ ունի։ Դիրքային փոփոխություն այս պահին չկա։

Հայկական կողմին թույլ չի տրվել Բերձոր քաղաքից դուրս բերել քաղաքի հրապարակում տեղադրված արձանը։

Մինչ զինվորականները փորձում են պաշտպանել Արցախի պետական սահմանը և Լաչինի միջանցքի անցանելիությունը` Ղ-տելեկոմ ընկերությունը Բերձորից դուրս է բերում իր սեփականություն հանդիսացող սյուներն ու լարերը։

Հիշեցնենք, որ հայկական կողմը այս օրերին Արցախից դուրս է բերում իր զորքը։

 

Նյութը տարածելիս աղբյուրին հղումը պարտադիր է.

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն