Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանը և Տիգրան Ավինյանի մամուլի քարտուղար Նժդեհ Հովսեփյանը հաստատել էին լուրն այն մասին, թե այսօր հայ ռազմագերիների նոր խումբ է վերադառնալու Հայաստան։ Վերադարձող գերիների թվի մասին չէր բարձրաձայնվում։
Սակայն, քիչ առաջ հայտնի դարձավ, որ «Էրեբունի» օդանավակայանում վայրէջք կատարած ինքնաթիռով ոչ մի գերի չի վերադարձել։
Գերիների վերադարձի հույսով ու սպասումով «Էրեբունի» օդանավակայանի մոտ էին հավաքվել գերիների ծնողները և հարազատները, ովքեր, սակայն, ՀՀ իշխանությունների կողմից իրենց հերթական անգամ խաբված են զգում։ Նրանք այս պահին շարժվում է ՀՀ ՊՆ` միանալու անհետ կորած զինծառայողների ծնողների բողոքին։
Հիշեցնենք, որ այսօր ժամը 12-ից սկսած անհետ կորած զինծառայողների ծնողները շղթաներով փակել են ՀՀ ՊՆ մուտքի դարպասները, և արգելափակել նախարարության աշխատակիցների տեղաշարժը` պահանջելով գործուն քայլեր ձեռնարկել` իրենց զավակներին գտնելու ուղղությամբ։