Mediaport տելեգրամ ալիքը տեղեկացնում է` ՊՆ-ում իրավիճակը գերլարված է. շենքի ներսում գտնվող աշխատակիցներին իջեցրել են բունկեր, մի քանի գեներալ պատից թռչելով փախել է։ Փախուստի դիմածների թվում է գեներալ Ալբերտ Մարդոյանը:
Այս պահին ՊՆ շենքի մոտ են հավաքվել անհետ կորած և գերեվարված զինծառայողների հարազատները, ովքեր իրենց բողոքի ձայնն են բարձրացնում` իշխանությունների չդադարող խաբեության դեմ։
ՊՆ շենքի մոտ այս պահին մեծ թվով ոստիկաններ են բերվել, որոնք արգելում են նկարահանումներ կատարել:
Մանրամասները` Mediaport-ի ներկայացրած տեսանյութում։