Սիրիայի ընդդիմությունը բոյկոտի կոչ է անում

Սիրիայի ընդդիմությունը կոչ է արել քաղաքացիներին, ովքեր ստիպված են ապրել Ասադի վարչակազմի ենթակայության տակ, բոյկոտի ենթարկել մայիսի 26-ին կայանալիք նախագահական ընտրությունները։Այդ մասին տեղեկացրել են Սիրիայի ժամանակավոր կառավարության ղեկավար Աբդուրախման Մուստաֆան և Սիրիայի ընդդիմադիր և հեղափոխական ուժերի կոլիցիայի ղեկավար Նասիր Հարիրին։

Մուստֆան ընդգծել է, որ Սիրիայի ժողովուրդը վաղուց արդեն հիասթափվել է Ասադի վարչակարգից։ Մուստաֆայի խոսքով՝սիրիական ընդդիմությունը ընտրությունները համարում է անհեթեթ և անիմաստ։ -Այսպես կոչված՝ նախագահական ընտրությունները, որի արդյունքներն արդեն նախապես հայտնի են, ոչ այլ ինչ է, քան ֆիկցիա և թատրոն։ Ընդդիմությունը չի ընդունելու այդ ընտրությունները։ Մենք կոչ ենք անում քաղաքացիներին և մասնավորապես՝ Ասադի վարչակարգի ենթակայության տակ գտնվող շրջանի քաղաքացիներին չմասնակցել այդ ընտրություններին,- նշել է նա։

Մուստաֆան ընդգծել է, որ Ասադի վարչակարգը պետք է կողմնորոշվեր, քանի որ միջազգային հանրությունը բավարար լուրջ չի վերաբերում Սիրիական հարցին։

Իր հերթին՝ Հարիրին նույնպես ընդգծել է, որ Ասադի Վարչակարգի որոշումները ընտրության վերաբերյալ անընդունելի են։ Նա այդ ընտրությունները որակել է ցուցադրական և կեղծ։

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն