Ուկրաինայի հետ ունեցած սահմանում ռուսական զորաքանակի ավելացման համատեքստում Կրեմլը որոշում ընդունեց դեպի Սև ծով փակել արտասահմանյան նավերի մուտքը։
ՌԴ պաշտպանության գերատեսչությունը տեղեկացրել է, որ երկար ժամանակահատվածով դադարեցնում է արտերկրի նավերի խաղաղ մուտքը Սև ծովի երեք շրջաններ։ Այդ սահմանափակումները ուժի մեջ են մտնում ապրիլի 24-ից մինչև հոկտեմբերի 31-ը, այսինքն՝ կես տարով։
Արգելվող տարածքը ընդգրկում է Սևաստոպոլից մինչև Գուրզուֆի ջրային տարածքներ, ներառում է նաև Ղրիմի թերակղզու արևմտյան ծայրամասերի ջրային տարածքը։
Հարկ է ընդգծել, որ Կերչի նեղուցով ջրային տարածքները չեն ներառվել արգելվող ջրային տարածքի սահմաններում։Այսկերպ՝ մինչև հոկտեմբերի 30-ը չի արգելվում նավագնացությունը Կերչի նեղուցով։ Տեղեկությունը վկայաբերում է ՌԴ պաշտպանության նախարարության նավագնացության և օվկիանոսագրության վարչությունը։