«Փաստարկ» լրատվականն այսօր տեղեկատվություն ստացավ, որ սկսվել է թշնամուն` Տավուշի գյուղերի հանձնման գործընթացը։
«Փաստարկ» լրատվականին մոտ կանգնած աղբյուրների փոխանցմամբ հենց այս պահին Ոսկեպարին հարակից տարածքում, որը քարտեզի վրա ցույց է տրված կարմիր սլաքով և հանդիսանում է անտառային գոտի, իրականացվում են լայնամասշտաբ ծառահատումներ։
Մեր աղբյուրը փոխանցեց, որ ծառահատման հրահանգ տրվել է պետական կառույցների կողմից։
Ստացվում է, որ պետական կառույցները փոխանակ մտածեն Հայրենի հողը պաշտպանելու մասին, մտահոգված են, հողը հանձնելով և դրանից որոշակի օգուտ քաղելով։