«Սպուտնիկ V»-ից մինչև Իդլիբի ահաբեկիչներ. Պուտինը և Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել

Վլադիմիր Պուտինը հունիսի 24-ին հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թաիփ Էրդողանի հետ։ Այդ մասին տեղեկացնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

Քննարկվել են տարբեր ոլորտներում ռուս-թուրքական փոխգործակցության արդի հարցերը։ Ռեջեբ Թաիփ Էրդողանն իր երախտագիտությունն է հայտնել Թուրքիայի հետ օդային հաղորդակցությունը վերսկսելու համար, ինչպես նաև ռուսական «Սպուտնիկ V» պատվաստամիջոցների մատակարարման համար։

«Շարունակվել են կարծիքների փոխանակումը Արցախի շուրջ։ Դրական գնահատական է տրվել ռուս-թուրքական համատեղ կենտրոնի աշխատանքներին՝ հրադադարի և ռազմական գործողությունների դադարեցման հսկողության առումով։Թուրքիայի նախագահն իր աջակցությունն է հայտնել ողջ ծավալով համաձայնությունների իրականացման ապահովման համար, որոնք ձեռք են բերվել 2020թ նոյեմբերի 20-ին և 2021թ հունվարի 11-ին։ Հաստատվել է երկուստեք պատրաստակամություն՝ համակարգման աշխատանքները շարունակելու համար, այդ թվում՝ տարածաշրջանի տնտեսության զարգացման և տրանսպորտային ենթակառույցների վերականգնման առումով»,- ասվում է ծանուցման մեջ։

Անդրադառնալով Սիրիայի հիմնախնդրին՝ երկու պետությունների ղեկավարներն ընդգծել են Ռուսաստանի և Թուրքիայի զինվորականների համատեղ գործունեության կարևոր նշանակությունը՝ Իդլիբում և հյուսիս-արևելքում լարվածությունը մեղմացնելու, այդ շրջանում ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարի համար։Նրանք նաև փոխանակել են իրենց տպավորություններն ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայենի հետ վերջերս կայացած հանդիպումից։

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն