Ստեփանակերտում աշխատանքի տոնավաճառ կկազմակերպվի

Ս.թ. օգոստոսի 6-ին ժամը 10:00-ին Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում տեղի կունենա աշխատանքի տոնավաճառ։ Այս մասին տեղեկացնում է «Արցախպրես»-ը` հղում կատարելով  Արցախի Հանրապետության սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունը։

Աշխատանքի տոնավաճառի կազմակերպումը նպատակ է հետապնդում լայնորեն ներգրավել գործատուներին՝ ներկայացնելու առկա թափուր աշխատատեղերը, իսկ աշխատանք փնտրողներին տալ հնարավորություն՝ նրանց հետ անմիջական շփման միջոցով գտնել նախընտրելի աշխատանք: Մասնակից գործատուների կողմից կներկայացվի տեղեկատվական տեխնոլոգիաների, կրթության, առողջապահության, սպասարկման, շինարարության և այլ ոլորտներում առկա աշխատատեղերի ցանկը:

Տոնավաճառը տեղի կունենա «Վալլեքս Գարդեն Հոթել» հյուրանոցային համալիրի Իտալական բակում: Հասցեն՝ Նելսոն Ստեփանյան փողոց, 25/2 շենք: Մանրամասների համար անհրաժեշտ է դիմել ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության աշխատակազմի աշխատանքի և զբաղվածության բաժին՝ 047 94 21 40 հեռախոսահամարով:

Տոնավաճառը բաց է աշխատանք փնտրող յուրաքանչյուր քաղաքացու համար:

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն