Թարմացված. Սյունիքում մեր հրետանին թիրախային հարվածներ է հասցնում` թշնամուն պատճառելով մեծ կորուստներ. Pastark.am 

«Փաստարկ» լրատվականի աղբյուրների փոխանցմամբ այսօր առավոտյան թշնամին առաջ էր շարժվել մոտ 2 կմ` տեղակայվելով Սյունիքի մարզի Նորավան գյուղի մոտակայքում` մայրուղուց 4-5կմ հեռավորության վրա։

ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԸ, որոնք արդեն 3 օր տեղակայված են այդ տեղամասում, սկսել են թշնամուն հետ շպրտելու և/կամ ոչնչացնելու ռազմական գործողություններ։

Այս պահին մարտերը շարունակվում են, իրավիճակը մնում է լարված։ Կիրառվում է ծանր հրետանի և ծանր զրահատեխնիկա։ Մեր հրետանին թիրախային հարվածներ է հասցնում` թշնամուն պատճառելով մեծ կորուստներ։

Պարբերաբար փոխհրաձգություն է տեղի ունենում նաև Կապանում։

Սպասում ենք հայկական ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ առաջխաղացմանը։

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն