The International Business Times․ Ռուսաստանը գագաթնաժողովի նախաշեմին ազդանշաններ է ուղարկում

Ռուսաստանը Պուտինի և Բայդենի հանդիպման նախաշեմին ոչ հարմար ազդանշաններ է տալիս։ Այդ մասին խոսվում է The International Business Times ամերիկյան հրատարակության հրապարակման մեջ։ Հոդվածագիր Ջեյկոբ Ջեյն ընդգծում է, որ Ռուսաստանի Դաշնությունն ուժեղացնում է իր մարտական պատրաստվածությունը Եվրոպայի հետ ունեցած սահմանում, քանի որ ՆԱՏՕ-ի ուժերի ընդլայնումն այդ տարածաշրջանում դիտում է որպես սպառնալիք։ Նա նշում է, որ Ռուսաստանի արևմտյան սահմաններում ուժեղացվում է ռուսական նավատորմի և մարտական ինքնաթիռների ներկայությունը։

Լրագրողի կարծիքով՝ դա հենց հիմնական ազդանշանն է, որ Մոսկվան ուղարկում է Վաշինգտոնին։ Ջեյը հիշեցրել է, որ վերջերս Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը նախազգուշացրել է, որ Միացյալ Նահանգներին նույնօրինակ տհաճ ազդանշաններ են սպասվում Ռուսաստանից։ Հոդվածագրի կարծիքով՝ Ջո Բայդենի՝ իշխանության գալուց հետո ռուս-ամերիկյան հարաբերությունները երերուն են դարձել։ Հարաբերությունների անհուսալիությունը հանգեցրել է Ուկրաինայում իրավիճակի լարման։ Իսկ Միացյալ Նահանգների պատժամիջոցները Ռուսաստանի դեմ՝ բացատրվում է ամերիկյան ընտրություններում ՌԴ-ի անհարկի միջամտությամբ։

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն