Տիգրան Արզաքանցյանը դուրս մնաց ընտրապայքարից

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր մերժեց ՀԴԿ վարչապետի թեկնածու Տիգրան Արզաքանցյանին՝ ընտրական ցուցակում գրանցելու հարցը: Տիգրան Արզաքանցյանը չկարողացավ ապացուցել, որ վերջին 4 տարիներին մշտապես բնակվել է Հայաստանում։ ԿԸՀ-ի հաշվարկներով ՝ նա Հայաստանից բացակայել է փաստաթղթերի ներկայացման օրվան նախորդող 1461 օրից 1005 օրը։

Արզաքանցյանը ԿԸՀ տեղեկանք էր ներկայացրել Մոսկվայի Տեղեկատվական տեխնոլոգիական համալսարանում սովորելու մասին, և երկրից նրա բացակայությունը հարգելի էր համարվել, քանի որ այդ դեպքում օրենքը չի սահմանափակում թեկնածուի առաջադրումը:

Սակայն, ներկայացված տեղեկանքում նրա ուսուցման ժամկետները չեն համընկնում, և ներկայացրած 3 տեղեկանքներում ժամկետների հետ կապված անճշտություններ կան։ Մասնավորապես դրանցում 7 ամսվա տարբերություն կա, ավելին, փաստաթղթերից մեկում բացակայում են ԲՈւՀ-ի վավերապայմանները։

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն