«Տոկիո -2020»-ի կազմկոմիտեի գլխավոր տնօրեն Տոշիրո Մուտոն, վերջին օրը կորոնավիրուսային վարակի հայտնաբերված 10 դեպքերի ֆոնին (ընդհանուր թիվը 68 է) չի բացառել, որ դեպքերի կտրուկ աճի պարագայում Օլիմպիական խաղերը կարող են չեղարկվել։
— Մենք չենք կարող կանխատեսել, թե ինչպես կփոխվի կորոնավիրուսային վարակի դեպքերի թիվը: Պայմանավորվել ենք, որ ելնելով կորոնավիրուսի հետ կապված իրավիճակից, կրկին կհրավիրենք հնգակողմ բանակցություններ: Այս պահին կորոնավիրուսի դեպքը կարող են և՛ աճել, և՛ նվազելլ, — մեջբերում է Muto Sky Sports-ը:
Օլիմպիական խաղերի մեկնարկը նախատեսված է հուլիսի 23-ին և կտեւի մինչեւ օգոստոսի 8-ը: