«Փաստարկ» լրատվականը ստացավ տեսանյութ` Գերմանիայի կլինիկաներից մեկի բժիշկներից։ Նրանց գործընկերը ստացել է COVID-19-ի դեմ Pfizer / BioNTech պատվաստանյութ։
Լսելով, որ պատվաստանյութերի կիրառումից հետո հնարավոր է մագնիսը կպչի ներարկման տեղին` բժշկուհին, հումորի համար, որոշել է իր պարագայում նույնպես փորձել տարածված այս լուրը։
Արդյունքը տեսնում եք նկարում։
Արդարության համար պետք է նշենք, որ բժիշկը շատ երջանիկ է, որ պատվաստվել է և հիմա իր արձակուրդն է վայելում Հունաստանի գեղատեսիլ վայրերում։