Տյումենում անհայտ անձը Խնայբանկի բաժանմունքում մի քանի մարդու է գերեվարել. պահանջում էր 15 միլիոն ռուբլի

Տյումենում անհայտ անձը Խնայբանկի բաժանմունքում մի քանի մարդու է գերեվարել։ Այդ մասին РИА Новости գործակալությանը տեղեկացրել է արտակարգ ծառայությունների ներկայացուցիչը։ Բաժանմունքը տեղակայված է հինգհարկանի շենքի առաջին հարկում։ Տեղեկատվական գործակալության զրուցակիցն ասել է, թե գերեվարված անձինք երեքն են, սակայն ոստիկանությունը հայտնում է միայն 2-ի մասին։ Տղամարդը հայտարարել է, թե իր պայուսակում վտանգավոր իր կա և պահանջել է 15 միլիոն ռուբլի: Շենքից արդեն 50 մարդ է տարհանվել։

«Հարձակվողը բերման է ենթարկվել, վիրավորներ չկան: Սբերբանկը շնորհակալություն է հայտնում իրավապահ մարմիններին հանցագործին ձերբակալելու լավ համակարգված աշխատանքի համար», — քիչ առաջ հայտնեցին բանկի մամուլի ծառայությունից:

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն