ՈւԱԾ-ն հակադիվերսիոն գործողություն է սկսում Խարկովի մարզում

ՈւԱԾ-ն հակադիվերսիոն գործողություն է սկսում Խարկովի մարզում։ Այն մեկնարկում է այսօր և կտևի մինչև մարտի սկիզբ։ Մի շարք հատվածներում երթեւեկությունը կսահմանափակվի, տրանսպորտային միջոցների զննություն, փաստաթղթերի ստուգում։

Հիշեցնենք, որ ըստ Reuters-ի՝ Ռուսաստանն այս օրերին մտադիր է վարձկանների օգտագործել՝ քաղաքական գործիչների նպատակային սպանությունների և հատուկ զենքի կիրառման միջոցով տարաձայնություններ սերմանելու և Ուկրաինան կաթվածահար անելու համար։

Գործակալության աղբյուրները հայտնել են, որ Ուկրաինա են ուղարկվել վարձկաններ ռուսական մասնավոր ռազմական ընկերություններից, որոնք սերտ կապեր ունեն ԱԴԾ-ի հետ, մասնավորապես՝ Վագներ ՊՄԿ-ից:

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն