Վլադիմիր Ժիրինովսկուն կրկին անց են կացրել դեղորայքային քնի մեջ

LDPR-ի առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկուն կրկին դեղորայքային քնի մեջ են գցել. «112» Telegram ալիքի փոխանցմամբ ՝ քաղաքական գործչի առողջական վիճակը կրկին վատացել է։

Հայտնի է դարձել, որ բժիշկները նրա մոտ բացասական միտում են գրանցում. Ժիրինովսկին դեռ դժվարությամբ է շնչում և մշտապես միացված է արհեստական շնչառության սարքին։ Ի թիվս այլ ախտանիշների նրա մոտ զարգացել է թոքի այտուց։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ LDPR-ի ղեկավարի վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր։ Քաղաքական գործիչը միացված էր արհեստական շնչառության սարքին, բայց կարողանում էր ինքնուրույն շնչել։

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն