Ընդդիմությունը հասկանում է, որ ընտրությունները չլուծեցին քաղաքական ճգնաժամը և կա փողոց վերադառնալու պահանջ. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է, որ ՀՀ երկրորդ նախագահի գլխավորած «Հայաստան» դաշինքը նոյեմբերի 8-ին՝ ժամը 18:00-ին, հանրահավաք է անցկացնելու Ազատության հրապարակում։

Առաջիկա հանրահավաքից սպասելիքները տարբեր են:

«Ոմանք (փոքրամասնությունը) կարծում են, որ դա կլինի իշխանափոխության սկիզբ։ Մյուսները հասկանում են, որ մեկ հանրահավաքով չի հաջողվի իշխանափոխություն իրականացնել։ Երրորդ խումբը կարծում է, որ սա Ռոբերտ Քոչարյանի կարապի երգն է. եթե չստացվի, պարզ կլինի, որ նա այլեւս չունի այն աջակցությունը, որն ուներ ամռանը, և պետք է հեռանա ասպարեզից։ Ընդդիմությունը հասկանում է, որ ընտրությունները չլուծեցին քաղաքական ճգնաժամը և կա փողոց վերադառնալու պահանջ։ Թե ում դեմքով և ինչ ծրագրով, ինչպես միշտ, դեռ պարզ չէ»,– գրում է թերթը։

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն