Ընտրախախտումների քրոնիկոն

Ժամը 16։30-ի դրությամբ դատախազությունում քննվում է ընտրախախտումների 400 դեպք։ Սա աննախադեպ թիվ է։ Ըտրատեղամասերում վիճաբանություններ են, հայհոյախառն բանավեճեր, իսկ էպիկենտրոնում «Հայաստան», «Պատիվ ունեմ» դաշինքներն են և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։ Ներկայացնում ենք ընտրախախտումների քրոնիկոնը։

Առավոտյան լուրեր տարածվեցին, որ ՔՊ-ականները և «Հեղափոխության պահապանները» գիշերը մայրաքաղաքը ողողել են «Հայաստան» դաշինքի դեմ հակաքարոզչական թռուցիկներով, որոնց վրա նշված էր «հայասպան» գրությունը։

«Շիրինյան — Բաբաջանյան» դաշինքի վարչապետի թեկնածու Արման Բաբաջանյանը հայտնում է, թե կրակել են իր ավտոմեքենայի վրա։ Ավելի ուշ հայտնի եղավ, որ կրակողը նույն դաշինքից է եղել, ով ասել է, որ նման քայլի է գնացել դաշինքի վրա ուշադրություն հրավիրելու նպատակով։

Օրվա երկրորդ կեսին լավածությունը ավելի ուժգնացավ, երբ ոստիկանները բռի ուժով բերման ենթարկեցին «Հայաստան» դաշինքի շտաբի պետին։

Քաղաքացիներն ահազանգում են «Պատիվ ունեմ» դաշինքի 6 համարի քվեաթերթիկի վրա տպագրական տարբերվող նշաններ կան։

7/08 տեղամասում էլ վստահված անձը ահազանգում է, որ ՔՊ-ականները քաշքշել են զոհվածի կնոջն ու հայհոյել։

Տեսանյութերից մեկում էլ երևում է, թե իմ քայլի պատգամավոր, ազգությամբ եզդի Ռուստամ Բաքոյանն էլ ընտրատեղամասերից մեկում վիճաբանություն է հրահրել։

Իմ քայլի պատգամավոր Հայկ Սարգսյանը, ով հանրությանը հայտնի է «շիշ բռնող» մականվամբ նախ քվեախցիկից լուսանկար հրապարակեց, որի հիման վրա դատախազությունում նյութեր են նախապատրաստվում։ Ապա նույն անձը պարբերաբար հայտնվում է Գեղարքունիքի մարզի տարբեր ընտրատեղամասերում, շրջում այնտեղ, տարբեր ընտրախախտումներ իրականցնում։

Գորիսի թիվ 34/3 և 34/10 նաև Խնձորեսկ բնակավայրի 34/13 ընտրատեղամասերից ահազանգեր են ստացվում, որ սպաներն ուղղորդում են զինվորներին քվեարկել Նիկոլ Փաշինյնաի գլխավորած ուժի օգտնին։

Արմավիրի մարզի Հայթաղ համայնքի 15/39 ընտրատեղամասի ՔՊ-ական հանձնաժողովի նախագահ Արև Գրիգորյանն իր ծանոթների քվեարկությունից հետո մտնում է քվեախուց և ստուգում է ՝ որ կուսակցության քվեաթրթիկն է բացակայում, ում օգտին են քվեարկել։

Գորիսի Վենիշեն բնակավայրի 34/10 ընտրատեղամասում հրամանատարը հրահանգում է զինվորներին ընտրել Փաշինյանին, իսկ անկախ դիտորդն արձանագորում է, որ զորքին ստիպում են ընտրել Քաղաքացիական պայմանագրի օգտին։

Դիլիջանի 38/8 ընտրատեղամասի դիմաց քաղաքացիական անձը զինվորներին ուղղորդում է տեղամաս՝ լրագրողների հացերին չի պատասխանում և չի ներկայանում։

Hetq.am-ը տեսանյութ է հրապարակել, թե ինչպես են 2/7 ընտրատեղամասում ուղղորդում քվեարկել իշխող ուժի օգտին։

Էջմիածնի քաղաքի 14/1 ընտրատեղամասի տարածքից տեսանյութ է հրապարակվել , թե քաղաքացիներից մեկը մյուսին ինչպես է ասում «իմ ասածը քվեարկ՞լ ես»։

«Պատիվ ունեմ» դաշինքի վստահված անձն արձանագրում է, որ հանձնաժողովի նախագահն ուղղորդում է ընտրողներին քվեարկել ՔՊ-ի օգտին։

«Իմ քայլի» պատգամավոր Վահագն Հովակիմյանի եղբոր կինը խոստովանում է, որ կնիքը տուն էր տարել։

«Պատիվ ունեմ» դաշինքն ահազանգում է, որ 6-րդ քվեաթերթիկի փոխարեն, իբր շփոթմունք, 2 հատ 9 համարի թերթիկ են տալիս։ Դեպքը տեղի է ունեցել 4/15 ընտրատեղամասում։ Ահազանգեր կան նաև մարզերից։

Շենգավիթի 8/7 ընտրատեղամասում քվեարկել են մահացած մարդու փոխարեն։

10/25 ընտրատեղամասի մոտ Նիկոլ Փաշինյանի աջակիցները հարձակվել են «Հայաստան» դաշիքնի վստահված անձի` Մարիամ Այդինյանի վրա։ Նա վնասվածքներ ունի։

Ստեփանավանի 25/33 տեղամասում նույն անձը քվեարկել է 2 անգամ։

Տիգրան Արզաքանցյանն ահանզանգում է՝ 4/36 ընտրատեղամասում թիվ 15 ՀԴԿ ընտրաթերթիկների բացակայության մասին։

Աբովյանում մի կին 3-րդ համարի քվեաթերթիկը դուրս է հանել, ապա ձերբակալվել է։ Նրան սպառնում է 5 տարի ազատազրկում։

Արարատի մարզի Նորամարգ համայնքում շուրջ 36 հոգու կաշառք բաժանած «Պատիվ ունեմի» ներկայացուցիչը ձերբակալվել է։

Ոստիկանությունում արդեն հարցուվել է 57 քրեական գործ։

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն