Ընտրություններին ընդառաջ իշխանությունը մեծ քանակությամբ ՀՀ կեղծ անձնագրեր է տպում՝ գիշերային ժամերի. Mediaport

Ընտրություններին ընդառաջ իշխանությունը մեծ քանակությամբ ՀՀ կեղծ անձնագրեր է տպում՝ գիշերային ժամերի։ Այս մասին հայտնում է Mediaport տելեգրամ ալիքը։

Mediaport-ի աղբյուրների փոխանցմամբ՝ անձնագրերի տպագրությունն իրականացվում է Անձնագրային վարչության ստորաբաժանումում՝ բացառապես գիշերային ժամերին և խիստ գաղտնիության պայմաններում:

Բացի այդ «իմքայլականները» խոշորացույցով զննում են մահացածների ցուցակները, տվյալներ դուրս գրում, ինչպես նաև ակտիվ այցեր են կատարում համայնքային անձնագրային վարչություններ:

Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ իշխանություններն այս գործընթացը սկսել են մոտ մեկ ամիս առաջ՝ արտահերթ ընտրությունների մասին հայտարարելուց հետո:

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն