Զելենսկին չկա. Իտալիայի վարչապետն ահազանգում է

Фото: Sergii Kharchenko / NurPhoto via Getty Images

Իտալիայի վարչապետը Մարիո Դրագին հայտնել է, որ չի կարողանում կապ հաստատել ուկրաինացի գործընկերոջ հետ` չնայած այն բանին, որ Զելենսկու հետ ունեցել են պայմանավորվածություն խոսել հեռախոսով։

«Նա ապաստան է գտել Կիևի ինչ-որ մի հատվածում։ Նա ասաց, որ Ուկրաինան այլևս ժամանակ չունի, որ ինքն ու իր ընտանիքը ռուսական ներխուժման ուժերի թիրախում են»,- հայտնել է վարչապետը։«Նա ինձ հետ կապ հաստատեց այսօր առավոտյան, և մենք պայմանավորվեցինք հեռախոսազրույց ունենալ 9։30-ին, սակայն խոսակցությունն անհնարին դարձավ, Զելենսկին այլևս հասանելի չէ»,- ահազանգել է Մարիո Դրագին։

РИА Новости-ի թղթակիցը հայտնել է, որ Կիևի օդանավակայանից քիչ առաջ մի օդանավ է թռել, թեև Ուկրաինայի օդային տարածքը փակ է:

Իսկ «CNN»-ի տեղեկություններով՝ Զելենսկին պատսպարվել է բունկերում, քանի որ ռուսական զորքը մոտենում է Կիևին:

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն