2020 թվականին փակվել է Այրվածքաբանության ազգային կենտրոնը

Առողջապահության կազմակերպիչ Անուշ Պողոսյանը գրում է.
Երբ Ազգային ժողովի ամբիոնից թվարկում էին կարևորագույն գիտահետազոտական կենտրոնների թալանելու և փակելու մասին, ակամայից հիշեցի Այրվածքաբանության ազգային կենտրոնում գործող ճառայթային վնասվածքների ախտորոշման և բուժման բաժանմունքը, որը միակն էր Հայաստանի Հանրապետությունում և համարվում էր միակ գիտահետազոտական կենտրոնը ամբուղջ տարածաշրջանում։ Այստեղ բուժվում էին Չեռնոբիլի ատոմակայանի վթարի ժամանակ հաշմանդամ դարձած հիվանդները, ռենտգեն ճառագայթային վնասվածքներ ստացածները, ինչպես նաև այն համարվում էր կարևորագույն ռազմավարական բաժանմունք՝ հաշվի առնելուվ Հայաստանում ՀԱՅԿԱԿԱՆ ԱՏՈՄԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆԻ առկայությունը։
Այս բաժանմունքը փակվել է 2020 թվականին, կրկնում եմ՝ 2020 թվականին․․․․․․․․․․․․
Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն