Հարավային ռազմական օկրուգի ռազմաբազայի բժիշկները մարզում են անցկացրել Հայաստանի լեռներում. Սյունյաց Երկիր

Հայաստանում ՌԴ ՊՆ Հարավային ռազմական օկրուգի (ՀՌՕ) ռազմաբազայի բժշկական ծառայության ստորաբաժանումը պլանային մարզում է անցկացրել Ալագյազ բարձրլեռնային զորավարժարանում: Այս մասին հայտնում է Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը։

 

«Ռազմական բժիշկները մի շարք նորմատիվներ են հանձնել մարտական մեքենաներից, խրամատներից ու բլինդաժներից վիրավորներին տարհանելու, նրանց մարմնի մասերը հատուկ միջոցների ֆիքսելու, ինչպես նաև փրկարարական տեխնիկայի ու փոխադրումների ժամանակ բժշկական սարքավորումների օգտագործմամբ բժշկական օգնություն ցուցաբերելու վերաբերյալ», — նշված է հաղորդագրության մեջ:

Բացի այդ, տեղակայվել է դաշտային հոսպիտալ, որտեղ իրականացվել է օգնություն տուժածներին, ինչպես նաև սանիտարական մշակում, բժշկական տեսակավորում և դոզիմետրիկ հսկողության իրականացում։

Հաջորդ մարզումների ժամանակ ՀՌՕ զինվորական բժիշկները կրակային ու մարտավարական պատրաստության վարժություններ կկատարեն:

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն